Հրատապ թեմա Հայաստանում
«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com
![«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com «Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com](up/article/big/file_51341_6689024.jpg)
«Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում առողջապահության ոլորտում վերջին տարիներին իրականացրել է խոշոր ներդրումներ, մասնավորապես ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այդ մասին զրուցեցինք «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լուսինե Գալաջյանի հետ:
– Խոսենք Իզմիրլյան հիմնադրամի առողջապահության ոլորտում կատարած ներդրումների մասին:
– Մեր հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել է որպես կրթական հիմնադրամ, այսինքն, նախնական նպատակը եղել է կրթության բնագավառում տարբեր ծրագրեր իրականացնել: Առաջինը՝ Հայաստանի պետական համալսարանի գրադարանի շենքի կառուցումն ու վերազինումն էր: Միևնույն ժամանակ, աչալուրջ հետևել ենք այն բոլոր խնդիրներին, որոնք նորանկախ պետությունը կարող էր ունենալ:
Տարիների ընթացքում փորձել ենք արձագանքել նաև ընդհանուր դաշտում առկա խնդիրներին ու կարիքներին: Արդյունքում իրականացրել ենք նաև այլ ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական, մանր և փոքր բիզնեսի աջակցության, վարկային, պաշտպանական ոլորտի կրթական և այլն: Այսօր էլ շարունակում ենք այդ բոլոր ոլորտներում աշխատել:
Մենք այն հիմնադրամներից ենք, որոնք որևէ գործ նախաձեռնելուց հետո շարունակաբար, հետևողականորեն փորձում են հասցնել վերջնակետի:
Աջակցել ենք Արցախում դպրոցաշինությանը՝ դեռևս 1996 թ․ Մարտակերտի շրջանում կառուցել ենք պատերազմի տարիներին ամբողջությամբ փլատակների վերածված մի դպրոց, և հաջորդ տարի պատրաստվում ենք այդ դպրոցի վերանորոգումն իրականացնել: Աջակցել ենք նաև հատուկ կարիքավոր երեխաների` «Մարի Իզմիրլյան» անունը կրող մանկատանը: Մենք այդ կառույցի շարունակական աջակիցներից ենք: Այս տարի վերանորոգեցինք շենքը, հատուկ պայմաններ ստեղծեցինք երեխաների համար, որոնք սայլակներով են և պետք է օգտվեն թեքահարթակներից:
Տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք Հայաստան հիմնադրամի հետ, քանի որ հանդես ենք գալիս որպես Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
– Մասնավորապես` խոսենք Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին:
– Երևանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնադրումը Հայաստանի առոողջապահության ոլորտում հիմնադրամի ամենախոշոր բարեգործական ներդրումային ծրագրերից մեկն է: Այն իրականություն է դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Իզմիրլյան հիմնադրամի և բարերար Լուիզ Սիմոն Մանուգյանի հսկայական նվիրատվությամբ:
Առաջին փուլով վերանորոգվել է շենքը` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, երկրորդ փուլում վերազինվել է հիվանդանոցը` ներկա պահանջներին համապատասխան, և այսօր Հայաստանում լավագույն հիվանդանոցներից է:
Քանի որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հիմնական աջակցությունը հասել է ավարտին, որոշվեց 2017-ին սիրիահայ փախստականների համար իրականացնել բացառապես բարեգործական ծրագիր: Այս ծրագիրը մեկնարկել է Հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Մայր Աթոռի համաֆինանսավորմամբ, իսկ իրականացնող կողմը բացառապես «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն է:
– Ի՞նչ պլաններ կան ապագայում:
Առողջապահական ոլորտում բոլոր ծրագրերը շարունակական են, իսկ հաջորդ ծրագիրը նախատեսված է «Մարի Իզմիրլյան» անունը կրող մանկատան երեխաների համար:
Այս տարի մանկատանն իրագործվելու է կենցաղային կարիքների հետ կապված ծրագիր: Նման կառույցների հետ աշխատանքը բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում և ակնկալում ենք Սոցիալական ապահովության և առողջապահության նախարարության աջակցությունը, մասնավորապես երեխաների կարիքների գնահատման հարցում:
Արդեն 25 տարի է ինչ հիմնադրամը գործում է Հայաստանում և հիմնականում իրականացրել է բարեգործական ծրագրեր։ 25 տարի անց մենք մի նոր քաղաքականություն ենք որդեգրել և փորձում ենք իրականացնել այնպիսի ծրագրերը որոնք նաև համաֆինանսավորվում են այլ աղբյուրներից։ Որպես օրինակ կարող եմ նշել, Արցախի, Չլդրան գյուղի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որը համաֆինանսավորվելու է Արցախի կառավարության կողմից։
– 2017թ. մարտին մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, ի՞նչ հաջողություններ եք արձանագրել այս ընթացքում և ի՞նչ է նախատեսվում առաջիկայում:
Արդեն նշվեց, որ 2017-ից մենք սկսել ենք իրականացնել բժշկական աջակցության ծրագիր սիրիահայ փախստականների համար, որը բացառապես բարեգործական ծրագիր է:
Ծրագրի աջակից կառույցներն են` Մայր Աթոռը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ՀՀ սփյուռքի առողջապահության նախարարությունները, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կառույցները։ Կարիքների գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ առողջապահական ծրագիրը շատ պահանջված է:
Ներկայում՝ 5 տարի անց, տնտեսական ինտեգրմամբ զբաղվող կառույցները շատ են, իսկ հումանիտար ծրագրեր իրականացնող կառույցները` քիչ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մի քաղաքականություն որդեգրեց, որի արդյունքում բոլոր սիրիահայերին շնորհվեց քաղաքացիություն, որպեսզի հեշտացնի նրանց ինտեգրումը և նրանք օգտվեն հավասար իրավունքներից։ Շատ դեպքերում զրկվեցինք միջազգային կառույցների օժանդակությունից, քանի որ սիրիահայերը այլևս ոչ թե փախստական են, այլ ՀՀ քաղաքացի:
Այժմ բժշկական աջակցության ծրագիր իրականացնում է Իզմիրլյան հիմնադրամը՝ Մայր Աթոռի և Իզմիրլյան բժշկական կենտորնի միացյալ ուժերով: Նաև մեզ աջակցում է 2017-ին ՀԲԸՄ կողմից գործարկած «Քլոտիա Նազարեան» պոլիկլինիկան, որտեղ աշխատում են սիրիահայ բժիշկներ։ Առաջնային բժշկական օգնությունն ու խորհրդատվությունը տրամադրում են նրանք, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ ՀԲԸՄ-ն այսօր համաֆինանսավորում է նաև դժվար մատչելի վիրահատությունները, մասնավորապես` սրտի վիրահատությունները։
– Ինչպե՞ս են վերահսկվում ծրագրերը: Որքանո՞վ են գոհացնող ներդրումների արդյունքները:
Եթե խոսենք Սիրիահայերի բժշկական աջակցության ծրագի օրինակով, ապա վերջինիս հաջողության գրավականը կարծում եմ, կայանում է այն բանում, որ Հիմնադրամը ծրագրի ստեղծման առաջին օրվանից ստեղծեց տվյալների բազա, ինչն օգնում է վերահսկել ամբողջ գործընթացը:
Վերջում եռամսյակային և տարեկան ամփոփումը, թե տարվա ընթացքում հիվանդանոցը որքան բարեգործական աջակցություն է ցուցաբերել, ներկայացվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին:
Իրականացվում է նաև ամենօրյա վերահսկողություն: Բոլոր կողմերը հաշվետվության տակ ստորագրում են՝ այդ թվում նաև ֆինանսական ծախսերի:
Որպես Հիմնադրամի տնօրեն և հոգաբարձուների անդամ, պետք է հավաստեմ, որ հաշվետվության տվյալները շատ մանրամասն են, ամեն բան թափանցիկ է և ճշգրիտ: Ծրագրի յուրաքանչյուր շահառու հնարավորություն ունի օգտվել մինչև 500 հազար դրամի ծառայություններից:
Ուզում եմ շեշտել, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը իր մեծ ներդրումն է բերում ծրագրին։ Փաստորեն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող բժիշկը նույնպես բարեգործություն է իրականացնում, որովհետև դրա համար նա չի վարձատրվում:
Ծրագրային գումարներով վճարվում են բացառապես հիվանդանոցի ծախսերը՝ սենյակի, դեղորայքի, հիվանդին անհրաժեշտ այլ պարագաների և այլն: Բժիշկները գիտեն, որ սիրիահայերը այս պահին խոցելի խումբ են, որոնք ոչ իրենց ընտրությամբ հայտնվել են այդ վիճակում, և, որպես հասարակություն, մենք պատրաստ ենք օգնել:
– Ձեր նախատոնական մաղթանքը:
Առաջինը, որ ցանկանում եմ մեր հայրենակիցներին և Իզմիրլյան հիմնադրամի բոլոր շահառուներին, բնականաբար, առողջությունն է, որովհետև առողջ մարդը միայն կարող է աշխատել և ստեղծագործել: Եվ եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ որդեգրենք կառուցողական մոտեցումներ , կարծում եմ, արդյունքները կլինեն դրական և շոշափելի: Մաղթում եմ նաև ուժ և կորով , որպեսզի կարողանանք առաջ տանել մեր բոլոր ծրագրերը, որոնք շատ են: Եվ, որ ամենակարևորն է՝ խաղաղություն մեր հայրենիքին։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը](up/article/small/file_63888_8564098.jpg)
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ](up/article/small/file_63807_129910.jpg)
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով](up/article/small/file_63694_7964553.jpg)
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները](up/article/small/file_63692_1283373.jpg)
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ](up/article/small/file_63544_1546857.jpg)
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում](up/article/small/file_63473_4062099.jpg)
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային](up/article/small/file_63445_6654797.jpg)
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը](up/article/small/file_63343_8902138.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին](up/article/small/file_63333_6866957.jpg)
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ](up/article/small/file_63156_6123391.jpg)
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան](up/article/small/file_63140_3169342.jpg)
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր](up/article/small/file_63013_7020206.jpg)
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն